Չինաստանի Գերագույնդատարանը «փողերի լվացում» է ճանաչել կրիպրոարժույթներով, առաջին հերթին՝ բիթքոինով ցանկացած գործարք։ Այժմ այս դրույթներն ամրագրվել են օրենսդրորեն։
Այսուհետ կրիպտոարժույթներով անհայտ ծագման միջոցների փոխարկումը, որպես առավել զանգվածային «վիրտուալ ակտիվ», կընկնի օրենքի դրույթի տակ, որն արգելում է «հանցավոր եկամուտների բնույթն ու աղբյուրը, ինչպես նաև այլ շահույթը թաքցնելը»։
Օրենքը խախտողներին սպառնում է 10-200 հազար յուանի (1,400-28,000 դոլար) չափով տուգանք կամ 5-10 տարի ժամկետով ազատազրկում։
Օրենքի լուրջ խախտում է համարվում իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելը և ավելի քան 5 մլն յուանի (700,000 դոլար) լվացումը։