Երկու տարվա ընթացքում ՌԴ մասնաբաժինը BRICS-ի երկրների հետ առևտրում աճել է ավելի քան երեք անգամ: Ռուսաստանի առևտրային հաշվեկշռում այս ընթացքում կրկնապատկվել է համագործակցող երկրների մասնաբաժինը` 2021-ի 20%-ից 2023-ին հասնելով 40%-ի:
2024 թվականի ուշադրության կենտրոնում են ազգային ֆինանսական հաղորդագրությունների համակարգերի փոխազդեցությունը, վարկանիշների փոխադարձ ճանաչումը, փողերի լվացման դեմ պայքարի հարթակի ստեղծումը և անդրսահմանային նույնականացման համակարգերի ավտոմատացումը: