USD384.32EUR450.23RUB4.8933

Չնայած թռիչքի չեղարկման մասին տեղեկությանը՝ Աբու Դաբի–Երևան 5W7187 չվերթը կկայանա

Աբու Դաբիից Երևան ուղևորվող Wizzair ավիաընկերության այսօրվա՝ հունիսի 30-ի թիվ 5W7187 չվերթը, որի չեղարկման մասին ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, իրականում կկայանա։ Թռիչքը նախատեսված է ժամը 13:25-ին։

Ավիաընկերությունը ուղևորներին արդեն տեղեկացրել է այս մասին՝ ուղարկելով հաղորդագրություններ էլեկտրոնային փոստով։

Տեղեկությունը հաստատել է ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ