USD384.32EUR450.23RUB4.8933

Չնկատելով՝ 2 ատոմակայան ենք ստացել. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է էլեկտրաէներգիայի արտադրության հարցին՝ նշելով, որ 2025 թվականի մայիսին արձանագրվել է որոշակի նվազում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի մեկնաբանությամբ՝ դրա պատճառներից մեկը ներքին պահանջարկի նվազումն է, սակայն հիմնական գործոնը ինքնավար (փոքր) կայանների աճող արտադրությունն է։

«Մինչև 15 կվտ հզորությամբ փոքր տնտեսությունները սեփական կարիքների համար արտադրում և սպառում են էլեկտրաէներգիա, ինչը չի արձանագրվում ընդհանուր արտադրության վիճակագրության մեջ։ Վերջին տարիներին հատկապես արևային կայանների թիվը զգալիորեն աճել է։ Ներկայում տեղադրված արևային կայանների ընդհանուր հզորությունը հասել է շուրջ 770 մեգավատտի, ինչը ավելի քան կրկնակի գերազանցում է Մեծամորում գործող ատոմակայանի հզորությունը», — նշել է Խուդաթյանը։

Վարչապետ Փաշինյանը հավելել է․

«Պատկերացնո՞ւմ եք՝ չնկատելով 2 ատոմակայան ենք ստացել։ Եվ հիմա հարց է՝ այդ երկու ատոմակայանն ինչպես կառավարենք։ Դա արդեն երկրորդ՝ ավելի բարդ խնդիրն է»։

Նրա խոսքով, սա խոսում է այն մասին, որ երկրի էներգետիկ համակարգը փոխվում է կառուցվածքային մակարդակում, ինչն առաջացնում է նոր մարտահրավերներ ինչպես կառավարման, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ