USD379.99EUR441.32RUB4.8785

Չորս հայկական ընկերություններ իրականացնում են շուրջ 110 մլն դոլարի ներդրումային ծրագրեր

Կառավարության աջակցությամբ չորս հայկական ընկերություններ իրականացնում են շուրջ 110 միլիոն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք ուղղված են արտադրության ընդլայնմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և արտահանման խթանմանը։

«Սան Ֆուդ» ՍՊԸ-ն Հայաստանում սննդի արտադրության ընդլայնման նպատակով կներդնի 1.95 մլրդ դրամ (մոտ 5.1 մլն դոլար)։ Մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 20 նոր աշխատատեղ։ Կառավարությունը ծրագրին աջակցել է՝ տրամադրելով 242.5 մլն դրամի մաքսային արտոնություն։

«Ռոսելին բայ ՔՈՔ» ՍՊԸ-ն 1.93 մլրդ դրամ (մոտ 5.1 մլն դոլար) կներդնի Կոտայքի մարզի Ակունք համայնքում՝ վարդի մշակման և արտադրության ոլորտում։ Կառավարության կողմից տրամադրվել է 81.5 մլն դրամի մաքսային արտոնություն։ Ծրագրի շրջանակում մինչև 2028 թվականը կստեղծվի 30 աշխատատեղ։

«Լեքս Տոբակո քոմփանի» ՍՊԸ-ն ծխախոտի արտադրության ոլորտում իրականացնում է խոշոր ներդրում՝ 36.7 մլրդ դրամ (մոտ 96.1 մլն դոլար)։ Կառավարությունը տրամադրել է 2 մլրդ դրամի մաքսային արտոնություն, իսկ մինչև 2028 թվականը ընկերությունում աշխատատեղերի թիվը կհասնի 333-ի։

«Սոֆթ Փափիրուս» ՍՊԸ-ն հիգիենիկ միջոցների արտադրության համար կներդնի 1.5 մլրդ դրամ (մոտ 3.9 մլն դոլար)։ Ծրագրին տրամադրվել է 133 մլն դրամի մաքսային արտոնություն, և նախատեսվում է ստեղծել 10 նոր աշխատատեղ։

Ներդրումային ծրագրերը միտված են տնտեսության գերակա ոլորտների զարգացմանը, արտադրական ներուժի բարձրացմանն ու զբաղվածության աճին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ