USD385.32EUR455.06RUB4.9092

Ավտոբուսներում չվճարողներին կտուգանեն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ նախատեսվում է տուգանել հասարակական տրանսպորտից չվճարող օգտվողներին։

«Ունենք քաղաքացիներ, ովքեր մտածում են՝ միգուցե եկել է անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակը։ Հարգելի քաղաքացիներ, այդ ժամանակն ավարտվում է։ Հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որ հետո չասեն՝ բա ինչու այսպես եղավ»,- ընդգծել է Ավինյանը։

Նրա խոսքով՝ Ազգային ժողովում քննարկվելու է օրենսդրական փաթեթ, որով հասարակական տրանսպորտից առանց վճարելու օգտվելու դեպքում սահմանվելու է տուգանք։ «Տեղեկատվական արշավից հետո ինչ-որ փուլից կսկսենք կիրառել տուգանքներ»,- հավելել է քաղաքապետը։

Նա նաև նշել է, որ քաղաքապետարանը տպավորված է՝ քաղաքացիների մեծամասնությունը վճարում է առանց վերահսկողության։ Քաղաքապետն ընդգծել է ավտոբուսներում երկրորդ վալիդատորների տեղադրման անհրաժեշտությունը։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի տեղեկացմամբ՝ դրանց տեղադրումը կավարտվի հուլիսի վերջին, իսկ MAN ավտոբուսներում արդեն իսկ առկա են։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ