«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) Նյու Յորքում անցկացված իր 22-րդ տարեկան գալա-երեկոյի ընթացքում հավաքել է 8 միլիոն ԱՄՆ դոլար։
Հիմնադրամի հաղորդմամբ՝ հավաքագրված ամբողջ գումարը կուղղվի Հայաստանում կրթական և համայնքային զարգացման ծրագրերի իրականացմանը։ Մասնավորապես, նախատեսվում է Մյասնիկյանում, Գորիսում և Կապանում հիմնել «Խելացի դպրոցներ», ինչպես նաև կյանքի կոչել մի շարք այլ նախագծեր Հայաստանի գյուղական բնակավայրերում։
COAF-ի նախաձեռնությունները միտված են կրթության որակի բարձրացմանը, երեխաների և երիտասարդների կարողությունների զարգացմանը և մարզերի կայուն առաջընթացին։