USD389.76EUR406.4RUB3.79

«Ցուկերբերգը չի ձերբակալվի». Իլոն Մասկը WhatsApp-ի սեփականատիրոջը մեղադրել է իշխանությունների հետ համագործակցելու մեջ

Իլոն Մասկը մեկնաբանել է Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունը։ Ի թիվս այլնի՝ Tesla-ի ղեկավարը սուր քննադատության է ենթարկել Meta-ի սեփականատեր Մարկ Ցուկերբերգին։

Մասկը կարծում է, որ Ցուկերբերգը խուսափում է օրենքի հետ կապված խնդիրներից՝ համագործակցելով իշխանությունների հետ և նրանց հասանելի դարձնելով Meta-ի հարթակների, մասնավորապես, Instagram-ի և WhatsApp-ի օգտատերերի տվյալները:

Սա, Մասկի կարծիքով, Ցուկերբերգին թույլ է տալիս մնալ իրավապահ մարմինների հասանելիությունից դուրս՝ «չնայած լուրջ խնդիրներին, ինչպիսին է երեխաների շահագործումը Instagram-ում»։

Դուրովը, հակառակը, հայտնի է իր սկզբունքային դիրքորոշմամբ օգտատերերի գաղտնիությունն ապահովելու և իշխանություններին տվյալներ փոխանցելուց հրաժարվելու հարցում, կարծում է Մասկը։ Հենց դա էլ, X-ի սեփականատիրոջ կարծիքով, հանգեցրել է Դուրովի ձերբակալությանը:

Մասկը նաև մտավախություն է հայտնել, որ նմանատիպ իրավիճակը կարող է ազդել իր X հարթակի (նախկին Twitter) վրա, եթե այն նույնպես հրաժարվի համագործակցել իշխանությունների հետ կամ չվերահսկի բովանդակությունը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ