Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացվող ջրառը պաշտոնապես դադարեցվել է։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի տեղեկացմամբ՝ գործընթացը կատարվել է Շրջակա միջավայրի նախարարության, Ներքին գործերի նախարարության, «Ջրառ» ՓԲԸ-ի և «Միջազգային էներգետիկ կորպորացիա» (ՄԷԿ) ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Այս նպատակով իրականացվել է Սևան ՀԷԿ-ի ջրընդունիչի աջ և ձախ վահանակների վերամբարձ մեխանիզմների շարժաբերների կնքումը, ինչը փաստացի նշանակում է ոռոգման ջրառի ավարտ։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսի 6-ին նույն կազմը ապակնքել էր Սևան ՀԷԿ-ի շարժաբերները՝ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ սկսելու համար։
Կնքման և ապակնքման բոլոր գործընթացները կատարվում են ՀՀ կառավարության
2016 թ. ապրիլի 28-ի N 488-Ն որոշման համաձայն։