Danone-ը Ռուսաստանում իր բիզնեսը վաճառելու թույլտվություն է ստացել տեղական կարգավորող մարմիններից: Ֆրանսիական պարենային ընկերությունը սկսել է ռուսական ակտիվների փոխանցման գործընթացը 2022 թվականի հոկտեմբերին։ Ընկերությունը թույլտվություն է ստացել գործարք կնքել թաթարական Vamin R. ընկերության հետ: Ակնկալվում է, որ գործարքը կփակվի առաջիկա շաբաթների ընթացքում: Գործարքի գումարը չի հաղորդվում, սակայն ֆրանսիական ընկերությունը հայտնել է, որ իր ընդհանուր վնասը կազմել է 1,2 մլրդ եվրո։ Ընկերությունը հիշեցրել է, որ ռուսական բիզնեսի փոխանցման գործընթացը սկսել է դեռ 2022 թվականի հոկտեմբերին։ 2023 թվականի հուլիսին Danone-ն ապակոնսոլիդացրել է EDP Russia-ն իր հաշիվներից՝ կառավարման նկատմամբ վերահսկողությունը կորցնելուց հետո: 2023 թվականի հուլիսին Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Danone-ի ռուսական բիզնեսը Գույքի կառավարման դաշնային գործակալության ժամանակավոր կառավարմանը փոխանցելու մասին: 2024 թվականի մարտի 13-ին ֆրանսիական ընկերության ձեռնարկությունը հեռացվել է ժամանակավոր կառավարումից։ Իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրի համաձայն՝ Danone բիզնեսի ապագա սեփականատեր «Վամին Ռ» ՍՊԸ-ն գրանցվել է 2023 թվականի սեպտեմբերի 25-ին։ Ընկերության 99%-ը պատկանում է Վամին Թաթարստանին։