Դատարանը բավարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայցը «ՍիվիլՆեթ» լրատվամիջոցի դեմ՝ եզրակացնելով, որ հոդվածում տեղ գտած արտահայտությունները զրպարտություն են և չեն համապատասխանում իրականությանը։
Խոսքը վերաբերում է «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հրապարակմանը։
Միաժամանակ դատարանը մերժել է Ավինյանի պահանջը դրամական փոխհատուցման և ներողության տպագրության վերաբերյալ։