Դատարանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ. Հովսեփյան փողոցում՝ հեռուստաաշտարակին հարող 1.687 հեկտար մակերեսով հողամասի նկատմամբ: Հողամասը «բնակավայրերի» նպատակային նշանակության է։
Հողամասի շուկայականին մոտ կադաստրային արժեքը կազմում է շուրջ 1 մլն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք՝ 645 մլն 950 հազար դրամ:
Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։