Երևանի Դավթաշեն վարչական շրջանում նորոգվել է ևս մեկ հանրային տարածք․ վերափոխվել է Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգին։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում հրապարակել է տեսանյութ և գրել, որ վերափոխված այգին ստեղծվել է մարդկանց համար՝ դառնալով բարեկարգ, հասանելի և հարմարավետ տարածք բոլոր երևանցիների համար։
«Երևանը մարդկանց համար քաղաք է։ Դավթաշենի կենտրոնական այգին վերափոխվել է՝ դառնալով բարեկարգ, հասանելի և հարմարավետ տարածք բոլոր երևանցիների համար», — նշել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ այգին ներառում է
- կանաչապատ տարածքներ,
- հանգստի գոտիներ,
- ժամանակակից խաղահրապարակներ,
ինչպես նաև ապահովված է աուտոմատ ոռոգման համակարգով։
Նորոգված այգին ստեղծում է հանգստի և ակտիվ ժամանցի պայմաններ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։