«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում 2024 թվականի դեկտեմբեր ամսվա դրությամբ շահագործման է հանձնվել 38 դպրոց և 16 մարզադահլիճ:
Շինարարական աշխատանքներն ավարտվել են 119 մանկապարտեզներում և 76 նախակրթարաններում:
Եվս 220 դպրոցում աշխատանքներն ընթացքի մեջ են. 35-ը շինարարության փուլում են, 136-ի համար կնքված են պայմանագրեր, իսկ 14-ը գնման գործընթացում են: Միաժամանակ, վերանորոգման է նախապատրաստվում 35 հաստատություն: