2022 թվականին «Իմպուլս Մենեջմենթ Քամփնի» հոլդինգը նախաձեռնել է Դիլիջանի քաղաքային զբոսայգու վերանորոգման լայնածավալ ծրագիր։ «Project Group 8»-ը դիլիջանցիների հետ միասին մշակել է քաղաքի գլխավոր զբոսայգու վերանորոգման նախագիծը, որը ներկայացվել է անցյալ տարվա փետրվարին։ Ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյան հիմնադրամի աջակցությամբ, իսկ աշխատանքները կտևեն մի քանի տարի։ Ծրագրի համաձայն՝ այն պետք է լինի ոչ միայն զբոսանքի համար հարմարավետ վայր, այլև հագեցած մարդկանց տարբեր խմբերի՝ զբոսաշրջիկների, մեծահասակների, երեխաների, երիտասարդների ակտիվ հանգստի համար: Վերանորոգման նախագիծը ներառում է՝ թմբի և ճեմուղու բարեկարգում, արհեստական լճի տարածքի զարգացում, ընտանեկան սրճարանի և լեռնագնացության համալիրի բացում, հանգստի և սպորտային տարածքների գործարկում, մարզադաշտի վերակառուցում։ Գործընթացն արդեն մեկնարկել է. վերջին տարիներին այստեղ կառուցվել են Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն, VereV պարան պարկ, գմբեթավոր սուզվող կինոդիտարան, սրճարան, ֆուդկորտ, տեղադրվել է սպորտային և մանկական խաղահրապարակ, մարզասարքեր, իսկ հին հյուրանոցը քանդվել է։ Ակտիվ շինարարական աշխատանքները կսկսվեն մոտավորապես 2025 թվականին։ Միևնույն ժամանակ, այգին այս ընթացքում չի փակվի հանրության համար, աստիճանաբար կավելացվի նոր գործառույթներ: