USD384.47EUR450.83RUB4.8983

Դիլիջանում կբացվի Holiday Inn բրենդով նոր առողջարանային կենտրոն

2027 թվականին Դիլիջանում կկառուցվի Holiday Inn բրենդի ներքո գործող նորագույն առողջարանային կենտրոն։ Այն կստեղծվի ներկայումս գործող «Դիլիջան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի հիման վրա։

Նախագծի ներդրումների ծավալը կհասնի շուրջ 7 միլիարդ դրամի (18 մլն ԱՄՆ դոլար), և ակնկալվում է առնվազն 100 նոր աշխատատեղերի ստեղծում՝ Դիլիջանի համայնքի զարգացմանը զուգահեռ։

Նախաձեռնությունը կյանքի կկոչվի հայկական «Դերժավա» ընկերությունների խմբի և միջազգային ճանաչում ունեցող InterContinental Hotels Group-ի Holiday Inn բրենդի համագործակցությամբ։ Սա կլինի առողջարանային և առողջապահական զբոսաշրջության ոլորտում նրանց առաջին համատեղ նախաձեռնությունը Հայաստանում։

Նախագիծը կնպաստի Տավուշի մարզի՝ որպես առողջարար ու էկոլոգիապես մաքուր հանգստի ուղղության զարգացմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ