Doing Digital Forum 2025. Ովքե՞ր են գլխավոր խոսնակները և ի՞նչ ենք քննարկելու
Ապագայի փողն ու փողի ապագան. SPRING PR ընկերության Doing Digital Forum-ը այս տարի նվիրված է ժամանակաշրջանի ամենաարդիական թեմաներից մեկին՝ փողի փոխակերպմանն ու դրա տնտեսական ազդեցությանը։ Ֆորումի տեխնոլոգիական գործընկերը Amazon Web Services-ն է։

Արդեն երրորդ տարին անընդմեջ DDF-ը Երևանում միավորում է միջազգային թոփ դեմքերի, ինչպես նաև տեղի լավագույն խոսնակների ու փորձագետների, ֆինթեքի, բանկային, բիզնեսի և այլ ոլորտների ակնառու ներկայացուցիչների։ Doing Digital Forum-ի օրակարգն ամբողջությամբ հասանելի է ֆորումի պաշտոնական կայքում՝ https://doingdigital.am/
Այս տարի Future of Money: Economic Impact (Ապագայի փողը. տնտեսական ազդեցություն) խորագրի ներքո կքննարկվեն թվային արժույթների, դրամապանակների, Web3 և AI տեխնոլոգիաների զարգացման միտումները, դրանց ազդեցությունը ֆինանսական համակարգի և գլոբալ տնտեսության վրա։ Անդրադարձ կկատարվի տեղական ֆինանսական հատվածի ու բիզնեսի տարբեր ուղղությունների զարգացման հնարավորություններին և միջազգային էկոհամակարգում Հայաստանի դերակատարմանը։
Ովքե՞ր են DDF25-ի գլխավոր խոսնակներն ու ի՞նչ թեմաների են անդրադառնալու

Գերդ Լեոնհարդ՝ աշխարհի թոփ 10 ֆուտուրիստների շարքին դասվող աշխարհահռչակ բանախոս, «Technology vs Humanity» բեսթսելեր գրքի հեղինակ, Fortune 500 ընկերությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների խորհրդատու, թվային էթիկայի ոլորտի առաջատար մասնագետ։
Գերդն ապրիլի 3-ին Երևանում կխոսի ապագայի փողի, ապագայի բանկինգի ու ֆինանսների մասին։ Անդրադարձ կկատարի ապագայի տեխնոլոգիաներին, վճարումներին, թվային տնտեսություններում մարդկանց փոխհարաբերություններին, ապագայի աշխատանքին ու աշխատաշուկային։

Հենրի Արսլանյան՝ գլոբալ կրիպտո առաջնորդ, առաջատար կրիպտո ընկերությունների, կառավարությունների և կարգավորող մարմինների խորհրդատու, TEDx-ի խոսնակ, Nine Blocks Capital Management-ի համահիմնադիր, որը վերահսկում է թվային ակտիվների մեջ մասնագիտացած ինստիտուցիոնալ կրիպտո հեջ-ֆոնդ։
Հենրին DDF25-ին խոսելու է փողի պատմության մասին՝ ինչպես է այն զարգացել, ինչ ճանապարհ է անցել, ինչ փուլում է այսօր։ Նա անդրադառնալու է փողի ապագային ու ապագայի փողին՝ հատկապես կրիպտոարժույթների համատեքստում։ Ինչ նշանակություն ունեն դրանք ֆինանսական հաստատությունների և Հայաստանի նման երկրների համար, ինչ ազդեցություն կունենան յուրաքանչյուրի կյանքում։
Ինչպե՞ս է բիթքոյնի արժեքը հասել 100,000 ԱՄՆ դոլարի, ինչպես կայուն արժույթների շուկայում արդեն ավելի քան 200 միլիարդ դոլար կա, ապակենտրոնացված ֆինանսներ և թե ինչու են դրանք արդեն գերազանցում 150 միլիարդ դոլարը, ԱՄՆ նոր կրիպտո-ստրատեգիական պահուստի ազդեցությունը կրիպտոյի շուկայի վրա. այս թեմաները ևս Հենրիի ելույթի առանցքում են լինելու։
Սեմի Զաֆար՝ Edgar, Dunn & Company-ի գործադիր տնօրենը, թվային ֆինանսական ծառայությունների, բանկինգի, վճարումների, թվային առևտրի, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ բլոքչեյն համակարգերի և կրիպտոարժույթների վերաբերյալ առաջատար խորհրդատու։
Միջազգային վճարումներ՝ Սեմի Զաֆարի ելույթի հիմնական թեման է։ Միջազգային վճարումները ենթարկվում են էական փոփոխությունների, և բազմաթիվ նորարարություններ են առաջացել թե՛ բանկային համայնքի, թե՛ FinTech համայնքի կողմից։ Շատ ստարտափեր նոր գաղափարներով են հանդես եկել։ Բանկերը այժմ փոխում են իրենց մոտեցումները և մտածելակերպը՝ նորարարությունները ընդունելու համար ավելի արագ, քան երբևէ, իսկ կարգավորող մարմինները որոշ տարածաշրջաններում, թեև ոչ բոլոր ոլորտներում և ոչ բոլոր երկրներում, նույնպես ընդունում են նորարարությունները՝ որոշ սահմանափակումներով։ Ուստի այս ամբողջի համատեքստը լինելու է Զաֆարի ելույթի հիմնական առանցքը։
Մատիաս Ունդուրագա Բրեյթլինգ՝ Amazon Web Services-ից, ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձով տեխնոլոգիական ոլորտի լիդերներից, Amazon Web Services-ի տեխնոլոգիական լուծումների նախագծման, ներդրման պատասխանատու, Չիլիի ամենամեծ Food Solution սննդի էլեկտրոնային առևտրի հարթակի հիմնադիր։
DDF25-ին amazon.com-ի իրական դեպքերի ու case study-ների ուսումնասիրությունների հիման վրա Մատիասը խոսելու է, թե ինչպես է գեներատիվ AI-ը վերափոխում էլեկտրոնային առևտուրը։ Ներկայացնելու է այնպիսի նորարարություններ, ինչպիսիք են Amazon Just Walk Out տեխնոլոգիան և Amazon One-ը՝ նույնականացման և վճարման համար։ Սրանք իրական մոտեցումներ են, որոնք բիզնեսները կարող են ուղղակիորեն կիրառել՝ նույնականացումը բարելավելու համար և ստեղծել այն, ինչը մենք անվանում ենք next-gen customer experience։

Doing Digital Forum (DDF)-ն այս տարի տեղի կունենա ապրիլի 3-ին, Դվին հոլում։ Ֆորումը նպատակ ունի Հայաստանը վերածելու տարածաշրջանային կենտրոնի՝ թվային տնտեսության, ֆինթեքի և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում։ Ֆորումը ստեղծում է հարթակ, որտեղ համաշխարհային և տարածաշրջանային առաջատար փորձագետները, տեխնոլոգիական ընկերությունները, ֆինանսական հաստատությունները և քաղաքականության մշակողները քննարկում են թվային փոխակերպման հնարավորությունները, մարտահրավերները և լուծումները։
2023 թվականից ի վեր ֆորումը հյուրընկալել է ավելի քան 40 առաջատար խոսնակի և 2000-ից ավելի մասնակից Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Գերմանիայից, Ավստրալիայից և ԱՊՀ երկրներից։
Երրորդ տարին անընդմեջ ֆորումի ինովացիոն գործընկերը Visa-ն է, ներդրումային գործընկերը՝ Apricot Capital-ը, բլոկչեյն գործընկերը՝ Fastex-ը։ Ինչպես DDF24-ին, այնպես էլ այս տարի Arca-ն ֆորումի ազգային գործընկերն է: Ֆորումի ֆինանսական գործընկերը Fast Bank-ն է։