USD383.77EUR447.36RUB4.8037
Search
Close this search box.

«Դոլչեզա» ՍՊԸ պաղպաղակի արտադրամասում հայտնաբերվել են խախտումներ. առանձին արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ ստուգումներ են իրականացվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող «Դոլչեզա» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասում։ Ստուգման ընթացքում նմուշառվել և լաբորատոր փորձաքննության է ուղարկվել «Վանիլային պաղպաղակ» տեսակը (արտադրված՝ 15.07.2025թ.)։

Լաբորատոր արդյունքներով՝ արտադրատեսակը չի համապատասխանել սանիտարահիգիենիկ նորմերին, մասնավորապես աղիքային ցուպիկի խմբի մանրէների (ԱՑԽՄ) առկայության ցուցանիշով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի տվյալ արտադրատեսակի գործունեությունը կասեցվել է մինչև խախտումների լիարժեք վերացումը։ Բացի այդ, ընկերությանը հանձնարարվել է արգելել տվյալ խմբաքանակի իրացումը, կազմակերպել շուկայից հետկանչ, ոչնչացում կամ օգտահանում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ