USD395.31EUR412.82RUB4.4703

Դոնալդ Թրամփի 500 միլիարդ դոլար արժողությամբ «փոխհատուցման» համաձայնագիրը դուրս է ԱՄՆ-ի վերահսկողությունից․ The Telegraph


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 500 միլիարդ դոլար արժողությամբ «փոխհատուցման» համաձայնագիրը դուրս է ԱՄՆ-ի վերահսկողությունից՝ Ուկրաինայի կարևոր օգտակար հանածոների նկատմամբ: Այն ընդգրկում է ամեն ինչ՝ նավահանգիստներից և ենթակառուցվածքներից սկսած մինչև նավթ և գազ, ինչպես նաև երկրի ավելի մեծ ռեսուրսների բազան: Համաձայնագիրը, որը մեկ շաբաթ առաջ է հասել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակ, նշանակում է Ուկրաինայի տնտեսական գաղութացում Միացյալ Նահանգների կողմից՝ օրինականորեն ամրագրված և անորոշ ժամկետով։ Այն նախատեսում է հատուցում, որը չի կարող կատարվել։
2025 թվականի փետրվարի 7-ի նախնական համաձայնագրի նախագծում ասվում է, որ ԱՄՆ-ն ու Ուկրաինան պետք է համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծեն, որպեսզի ապահովեն, որպեսզի «հակամարտության թշնամի կողմերն օգուտ չունենան Ուկրաինայի վերակառուցումից»: Համաձայնագիրն ընդգրկում է «Ուկրաինայի ռեսուրսների հետ կապված տնտեսական արժեքը», ներառյալ՝ «հանքային պաշարները, նավթի և գազի պաշարները, նավահանգիստներ։ 

«ԱՄՆ-ն կստանա ռեսուրսների արդյունահանումից ստացված ընթացիկ եկամուտների 50 տոկոսը և երրորդ կողմերին տրված բոլոր նոր լիցենզիաների ֆինանսական արժեքի 50 տոկոսը՝ ապագա ռեսուրսների դրամայնացման համար: Նման եկամուտները կալանքի տակ կդրվեն հօգուտ ԱՄՆ-ի։ Այս կետը նշանակում է՝ նախ վճարե՛ք մեզ, հետո կերակրե՛ք ձեր երեխաներին»,- գրում է կայքը։ 

Որոշ հանքային ավազաններ գտնվում են Ուկրաինայի արևելյան ճակատային գծի մոտ կամ օկուպացված տարածքներում։ Վտանգ կա, որ տիտանի, վոլֆրամի, ուրանի, գրաֆիտի և հազվագյուտ հողային մետաղների ռազմավարական պաշարները կարող են հայտնվել հակառակ կողմի ձեռքում։ 

«Առաջարկվող պայմաններն ավելի վատն են, քան Գերմանիայի և Ճապոնիայի նկատմամբ կիրառված ֆինանսական պատժամիջոցները 1945 թվականին նրանց պարտությունից հետո։ Եթե այս նախագիծն ընդունվի, Թրամփի պահանջները կկազմեն ուկրաինական ՀՆԱ-ի ավելի մեծ մասնաբաժին, քան Գերմանիային պարտադրված փոխհատուցումները Վերսալի պայմանագրով, որոնք հետագայում կրճատվեցին 1921 թվականին Լոնդոնի կոնֆերանսում և 1924 թվականին Դոուսի պլանով»,- ասվում է կայքում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ