Ամենաշատ օգուտը ստացել է Թրամփի հավատարիմ աջակից Իլոն Մասկը․ գրում է Bloomberg-ը։ Թրամփի հաղթանակի շնորհիվ Մասկի կարողությունը մեծացել է 26,5 միլիարդ դոլարով՝ կազմելով 290 միլիարդ դոլար: Սա պայմանավորված է Tesla ընկերության բաժնետոմսերի՝ գրեթե 15% աճով, այն դեպքում, երբ մրցակից ընկերությունների բաժնետոմսերի արժեքը նվազել է։ Թրամփը, ամենայն հավանականությամբ, կչեղարկի Ջո Բայդենի կողմից սահմանված էլեկտրամոբիլների գնման սուբսիդիաները, ինչպես նաև լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանի չինական էլեկտրամոբիլների համար։ Ենթադրվում է, որ այս ամենը նպաստավոր կլինի Tesla-ի համար, քանի որ շուկան ավելի քիչ հասանելի կդառնա իր մրցակիցների համար։
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հարստացել է 7,1 միլիարդ դոլարով։ Հանրապետական թեկնածուի հաղթանակից օգուտ են ստացել Microsoft-ի նախկին ղեկավարներ Բիլ Գեյթսը և Սթիվ Բալմերը, տեխնոլոգիական մագնատ Լարի Էլիսոնը, Google-ի նախկին ղեկավարներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը, ինչպես նաև ներդրումների վարպետ Ուորեն Բաֆեթը։
Կորուստներ է ունեցել միայն ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոն․ նա կորցրել է իր ակտիվների արժեքի մոտ 1,6%-ը։ Եվրոպական կորպորացիաները կարող են դառնալ Թրամփի հիմնական զոհերը, քանի որ նա ավելի վաղ հայտարարել էր եվրոպական ապրանքների համար մաքսատուրքերի սահմանման մասին։