ԱՄՆ նախկին նախագահի կարողությունը հասել է 6,4 միլիարդ դոլարի՝ անցած շաբաթվա այն հայտարարությունից հետո, որ Digital World Acquisition-ի բաժնետերերը քվեարկել են ընկերության միաձուլման օգտին՝ Թրամփի ընկերության հետ, որին պատկանում է նրա Truth Social սոցիալական հարթակը:
Նրա կարողությունը կտրուկ աճում է նույնիսկ այն դեպքում, երբ նա ստիպված է մեծ գումար հավաքել դատարանի վճռած տուգանքները մարելու համարձ։ Բաժնետոմսերի գների աճից հետո Թրամփի կարողությունը աճել է 4 միլիարդ դոլարով, և դա չի ներառում նրա գոլֆի, անշարժ գույքի և բրենդինգի կայսրությունը:
Ըստ Թրամփի՝ նա ունի մոտ 500 միլիոն դոլար կանխիկ գումար և 10 օր՝ 175 միլիոն դոլար վճարելու համար այն բանից հետո, երբ Նյու Յորքի վերաքննիչ դատարանը 454 միլիոնով կրճատեց գրավը հանրապետական թեկնածուի դեմ կայացրած վճռում:
Bloomberg-ը Թրամփին ներառել է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Դրա հիմնական շարժիչ ուժը միավորված ընկերության բաժնետոմսերի գինն էր, որոնք այսօրվանից հրապարակային շրջանառության կհանվեն NASDAQ-ում։