USD382.77EUR442.18RUB4.7703

Դորտմունդում գողացել են աշխարհի ամենավատ բույրը ունեցող ծաղկի պալարը

Գերմանիայի Դորտմունդ քաղաքի բուսաբանական այգում տեղի ունեցած գողությունը միջազգային արձագանք է առաջացրել․ անհայտ անձինք գողացել են տիտանական արումի (Amorphophallus titanum) պալարը՝ բույս, որը հայտնի է իր սուր և տհաճ հոտով։

Այգու աշխատակիցների փոխանցմամբ՝ պալարի բարձրությունը կազմում է մոտ 1.6 մետր, իսկ քաշը՝ շուրջ 30 կիլոգրամ։ Տիտանական արումը ծաղկում է միայն մի քանի տարին մեկ անգամ՝ ընդամենը 72 ժամով, այդ ընթացքում արձակելով փտած մսի և լեշի նման հոտ, որը բնական պայմաններում գրավում է միջատներին։

Դորտմունդի բուսաբանական այգում նշում են, որ գողացված նմուշը բացառիկ արժեք ունի ոչ միայն իր հազվագյուտ տեսակով, այլ նաև գիտական նպատակներով։ Դեպքի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Տիտանական արումը, որը ծագումով Ինդոնեզիայի Սումատրա կղզուց է, ընդգրկված է աշխարհի ամենահազվագյուտ և ամենազգայուն բույսերի ցուցակում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ