USD384.12EUR445RUB4.8814

Դպրոցները պետք է բաց մնան նաև դասերից հետո. Փաշինյանը կրթական միջավայրի վերափոխման մասին

Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է դպրոցների ու նորակառույց կրթական հաստատությունների՝ համայնքային կենտրոնների վերածումը՝ նշելով, որ դրանք չպետք է դասերից հետո պարզապես փակվեն։

«Դպրոցները չպետք է դասերից հետո փակեն դռները։ Շենքերն ու ենթակառուցվածքները պետք է օգտագործվեն նաև համայնքային, կրթական, մարզական ու արվեստի գործունեության համար», – ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ ներկայում մոդելավորվում է 300 դպրոցների ճարտարապետությունը՝ հասկանալու, թե որքանով են դրանք բավարարում սպորտային և արվեստի կրթության պահանջարկը։ Հաջորդ փուլում կառավարությունն ուսումնասիրելու է, թե որքան մարզադպրոց, երաժշտական կամ արվեստի դպրոց է անհրաժեշտ կառուցել, այդ թվում՝ կիրառելով հիբրիդային մոդելներ և համագործակցելով մասնավոր հատվածի հետ։

«Մեր նպատակը է, որ այդ տարածքները ծառայեն ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին՝ ֆիզիկական ակտիվության և կրթության նպատակով», – հավելել է վարչապետը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ