USD390.51EUR449.98RUB4.8075

Դուբայի շոկոլադի մոլուցքը հանգեցրել է պիստակի համաշխարհային պակասի

Դուբայի շոկոլադի հանրաճանաչությունը հանգեցրել է պիստակի պակասի ամբողջ աշխարհում:

Այս քաղցրավենիքի շուրջ տիրող ոգևորությունն ավելի է սրել պիստակի դեֆիցիտի արդեն գոյություն ունեցող խնդիրը։ Պիստակի միջուկի գինը մեկ ֆունտի դիմաց 7,65 դոլարից հասել է 10,30 դոլարի, հաղորդում է CG Hacking-ը ընկույզ վաճառող ընկերությունը:

Ներկայում Իրանը պիստակի մեծությամբ երկրորդ արտադրողն է աշխարհում: Իրանի մաքսային ծառայության տվյալներով՝ վերջին վեց ամսում երկիրը ԱՄԷ արտահանել է 40%-ով ավելի պիստակ, քան նախորդ 12 ամիսներին։ Որոշ խանութներ ստիպված են եղել սահմանափակումներ մտցնել յուրաքանչյուր հաճախորդի համար շոկոլադե սալիկների քանակի վրա, քանի որ Դուբայի շոկոլադի հայտնվելուց հետո շոկոլադագործները սկսել են գնել «բոլոր միջուկները, որոնք կարողացել են գտնել»: Շոկոլադ արտադրողներն ասում էին, որ «ոչ ոք պատրաստ չէր դրան»:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ