Դուրովին մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում անօրինական գործարքներ կատարելու նպատակով առցանց հարթակ կառավարելու համար։
5 մլն գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո պետք է շաբաթը 2 անգամ ներկայանա ոստիկանություն։ Դուրովին մեղադրել են նախկինում հայտարարված 12 հանցագործություններից 6-ում, այդ թվում՝ իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու համար։ Պավել Դուրովը Ֆրանսիայի ոստիկանության կողմից ձերբակալվել է շաբաթ երեկոյան՝ Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում: