Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն ազատ է արձակվել Ֆրանսիայում կալանքից։ Հրատարակության համաձայն՝ դատավորը հարցաքննության արդյունքում կորոշի՝ մեղադրանք առաջադրել Դուրովին, թե ճանաչել նրան որպես վկա ու ազատ արձակել։ Եթե նա որոշի մեղադրանք առաջադրել, ապա մեկ այլ դատավոր կորոշի խափանման միջոցը՝ դա կարող է լինել տարբեր տեսակի ազատության սահմանափակում կամ գրավ։
Պավել Դուրովը ձերբակալվել է օգոստոսի 24-ին Փարիզի օդանավակայանում։ Ֆրանսիայի իշխանությունները գործարարի և նրա եղբոր՝ Նիկոլայի նկատմամբ ձերբակալության օրդեր են տվել դեռ 2024 թվականի մարտին, օգոստոսի 28-ին ավելի վաղ գրել էր Politico-ն։
Ինչպես հայտնել է Փարիզի դատախազությունը, Telegram-ի հիմնադրի դեմ 12 մեղադրանք կա։ Դրանք ներառում են իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելը և անչափահասների պոռնոգրաֆիկ պատկերներ ունենալուն ու տարածմանը մեղսակցությունը: