Civic.am-ի փոխանցմամբ՝ Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի տարբերության փոխհատուցման գործընթացի շրջանակում Երևանի պետական համալսարանը դիմել է մի շարք գործընկեր կառույցների՝ ֆինանսական աջակցություն ներգրավելու նպատակով։
Առաջին դրական արձագանքներից մեկը ստացվել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից՝ թեմակալ առաջնորդ Հովնան Սրբազանի գլխավորությամբ, որը պատրաստակամություն է հայտնել տրամադրել ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար՝ արցախցի ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար։
Նույն աղբյուրի համաձայն՝ այդ ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոս Կտրիճ Ներսիսյանը փորձել է միջամտել գործընթացին՝ հորդորելով Հովնան Սրբազանին հրաժարվել աջակցության տրամադրումից և առաջարկելով, որ նշված գումարը փոխանցվի իրենց կառույցին։
Սակայն քննարկումների արդյունքում ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի խորհուրդը որոշել է հավատարիմ մնալ նախնական պայմանավորվածությանը և ֆինանսական միջոցներն ուղղել հենց Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի տարբերության փոխհատուցմանը։
Նյութը հրապարակել է Civic.am-ը։