USD384.47EUR450.83RUB4.8983

Էկոնոմիկայի նախարարը կոչ է անում բիզնեսներին պատրաստվել արաբական երկրների զբոսաշրջիկների հոսքին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անդրադառնալով Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու որոշմանը, ընդգծել է՝ այս փոփոխությունը կարևոր ազդեցություն կունենա զբոսաշրջության ոլորտի վրա։

«Ես կոչ եմ անում մեր գործարար համայնքին պատրաստվել հոսքին», — նշել է նախարարը։ Նրա խոսքով, պետական կառույցներն արդեն իրականացնում են լայնածավալ ներդրումներ ենթակառուցվածքներում։

Պապոյանը հավելել է, որ Հայաստանը վերջերս ավարտել է Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագիրը, որի շրջանակներում զբոսաշրջային ենթակառուցվածքներում կատարվել են հսկայական ներդրումներ։ Նա նաև տեղեկացրեց, որ շուտով կստորագրվի նոր վարկային համաձայնագիր Համաշխարհային բանկի հետ՝ շուրջ 100 միլիոն դոլարի ներդրման ծրագրով, որն ուղղվելու է Գորիսի, Շիրակի, Դիլիջանի, Ջերմուկի, Արենիի և Ապարանի զբոսաշրջային կենտրոնների զարգացմանը, այդ թվում՝ գինու և այլ թեմատիկ կլաստերների ստեղծմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ