ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կասեցրել է «Էլեանորա» ՍՊԸ-ին պատկանող մի շարք բենզալցակայանների և գազալցակայանների գործունեությունը, որոնք շահագործվել են առանց ստուգաչափման։
Ինչպես հայտնում է տեսչական մարմինը, խախտումները հայտնաբերվել են Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում (Երևանյան 98/1), ինչպես նաև Արարատի մարզի Արտաշատ, Ազատավան և Մասիս (Երևան-Մեղրի 22/1) համայնքներում գտնվող լցակայաններում։
Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը խախտել է «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջները։ Դրա հետևանքով տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կարգադրությամբ ընդունվել է որոշում՝
👉 կասեցնել «Էլեանորա» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանների և գազալցակայանների գործունեությունը մինչև խախտումների վերացումը։