Հայաստանում էլեկտրական մեքենաների նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել։ 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին երկիր է ներմուծվել ավելի քան 12․500 էլեկտրական մեքենա։
Ներկայումս ամբողջ Հայաստանի տարածքում գործում է ավելի քան 400 լիցքավորման կայան, ինչը հնարավորություն է տալիս էլեկտրական տրանսպորտը դարձնել ավելի հասանելի և հարմարավետ վարորդների համար։
Այս միտումը վկայում է, որ առաջիկա տարիներին էլեկտրական մեքենաները կարող են դառնալ երկրի ավտոպարկի զգալի մասը։