Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատման գործող արտոնությունը կշարունակի գործել ևս մեկ տարի։ Այս մասին հայտնել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը։
Արտոնության երկարաձգումը նպատակ ունի խթանել էլեկտրական տրանսպորտի տարածումը Հայաստանում, նվազեցնել վնասակար արտանետումները և աջակցել «կանաչ» շարժունակության զարգացմանը։