USD376.99EUR436.97RUB4.8556

Էլեկտրական տրանսպորտային միջոցների հարկը կկարգավորվի․ գույքահարկը կնվազի

Հայաստանում էլեկտրական տրանսպորտային միջոցների գույքահարկի հաշվարկման կարգը կփոխվի։ Նոր որոշման նախագիծն արդեն շրջանառության մեջ է և, ինչպես հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյան-ը, կընդունվի մեկ ամսվա ընթացքում։

Ի՞նչ խնդիր կա հիմա

Ներկայումս էլեկտրական մեքենաների փաստաթղթերում հաճախ շարժիչի հզորությունը գերագնահատվում է։ Արդյունքում սեփականատերերը ստիպված են լինում անցնել լրացուցիչ և թանկարժեք փորձաքննություններ՝ իրական հզորությունը հաստատելու և գույքահարկը նվազեցնելու համար։

Ի՞նչ կփոխվի

• Շարժիչի հզորությունը կնշվի համապատասխանության վկայականում,

• Կվերանա լրացուցիչ ստուգումներ անցնելու անհրաժեշտությունը,

• Գույքահարկը կհաշվարկվի իրական, այլ ոչ թե ուռճացված հզորության հիման վրա։

Փոփոխությունները կկիրառվեն 2026 թվականի հարկային տարվանից (վճարման վերջնաժամկետը՝ 2026 թվականի դեկտեմբերի 1) և հետագա տարիներին։

Թունյանի խոսքով՝ ներկայումս շտապելու անհրաժեշտություն չկա վճարումներ կատարելու հարցում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ