ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-487-Ն օրենքի համաձայն՝ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը ՀՀ տարածքում ազատվում են ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ)։
Մասնավորապես՝
- 2026 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ ԱԱՀ-ից ազատվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000, 8704 60 000 և 8711 60 ծածկագրերին դասվող բոլոր էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումն ու օտարումը։
- 2026 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ԱԱՀ-ից ազատվում են նույն ծածկագրերին դասվող այն էլեկտրական տրանսպորտային միջոցները, որոնք թողարկվել են 2023 թվականի դեկտեմբերի 31-ից հետո։
ՊԵԿ-ից հայտնում են, որ օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։
Նշված փոփոխությունը նպատակ ունի խթանել էլեկտրական տրանսպորտի ներմուծումն ու կիրառումը՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը և կայուն զարգացմանը։