USD381.47EUR446.97RUB4.7393

Էլեկտրոմոբիլների 2025 թվականի քվոտայի վերաբերյալ լավ նորություն կա. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցիալական ցանցի իր էջում հրապարակած տեսանյութում տեղեկացրել է, որ էլեկտրական մեքենաների 2025 թվականի ներմուծման քվոտայի հետ կապված դրական փոփոխություններ են նախատեսվում։

Նախարարը մասնավորապես հայտնել է, որ քվոտան կվերաբաշխվի՝ դիլեր կազմակերպություններից առավելություն տալով ֆիզիկական անձանց և այն իրավաբանական անձանց, որոնք դիլեր չեն հանդիսանում։ Նրա խոսքով՝ այս քայլը նպատակ ունի ապահովել ավելի արդար և հասանելի պայմաններ քաղաքացիների և փոքր բիզնեսների համար։

Գևորգ Պապոյանը նշել է, որ փոփոխությունը կօգնի լայն շրջանակների օգտվել էլեկտրոմոբիլների ներմուծման արտոնություններից և կնպաստի էլեկտրական տրանսպորտի տարածմանը Հայաստանում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ