USD376.94EUR444.34RUB4.9183

Էլեկտրոնային աճուրդների տևողությունը երկարացվում է

ՀՀ կառավարությունը հաստատել է Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած փոփոխությունների փաթեթը, որը վերաբերում է պետական գույքի էլեկտրոնային աճուրդների անցկացման և օտարման ընթացակարգերին։

🔹 Աճուրդների տևողություն

  • Էլեկտրոնային աճուրդի տևողությունը 1 աշխատանքային օրվա փոխարեն կսահմանվի 3 օր՝ հայտերի ներկայացման համար ավելի լայն ժամանակահատված ապահովելու նպատակով։

🔹 Անբարեխիղճ մրցակցության սահմանափակում

  • Վարձակալության աճուրդների դեպքում նախավճարը կբարձրացվի մինչև 300%՝ կախված մեկնարկային արժեքից։
  • Աճուրդում հաղթած, բայց արձանագրությունը չստորագրած մասնակիցը կզրկվի նույն լոտի հետագա աճուրդներին մասնակցելու իրավունքից։

🔹 Լոտերի հայտարարությունների հրապարակում

  • Շարժական գույք՝ աճուրդից առնվազն 15 օր առաջ
  • Անշարժ գույքի աճուրդ՝ առնվազն 45 օր առաջ
  • Անշարժ գույքի վաճառքի մրցույթ՝ առնվազն 60 օր առաջ

🔹 Հողամասերի վաճառք

  • Չկառուցապատված հողամասերի վաճառքի դեպքում պարտադիր կկցվի քաղաքաշինական սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք։
  • Վաճառքի հիմք կընդունվի գործող շուկայական արժեքը, ոչ թե կադաստրայինին մոտարկված արժեքը։

🔹 Գնագոյացում

Շարժական գույք

  • Առաջին աճուրդ՝ գնահատված արժեքի 100%
  • Չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդներում գինը կնվազի 15%-ով, առանց ստորին շեմի

Անշարժ գույք

  • Առաջին աճուրդ՝ շուկայական արժեքի 100%
  • Երկրորդ աճուրդ՝ 85%
  • Երրորդ աճուրդ՝ 70%

🔹 Ուղղակի վաճառք

  • Գինը սահմանվում է շուկայական արժեքի 100%, բացառությամբ կառավարության կողմից սահմանված հատուկ դեպքերի։

Փոփոխությունների նպատակն է պետական գույքի օտարման և վարձակալության գործընթացները դարձնել ավելի բաց, թափանցիկ և մրցակցային՝ բարձրացնելով հանրային վստահությունը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ