USD383.96EUR446.01RUB4.9012

Էրեբունու հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցումն ավարտական փուլում է

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Նախագիծն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում։

Մանկապարտեզը լինելու է երեք խմբանի և համալրված է հակահրդեհային պաշտպանության, արևային ֆոտովոլտային համակարգի և օդափոխության ժամանակակից լուծումներով։ Այս պահին ընթանում են նաև բակային տարածքի բարեկարգման աշխատանքները։

Շինարարությունը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել սեպտեմբերին՝ հնարավորություն տալով շուրջ 90 երեխայի հաճախել անվտանգ, էներգախնայող և ժամանակակից պայմաններով մանկապարտեզ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ