2025 թվականի նոյեմբերից «Etihad Airways» ավիաընկերությունը կսկսի ուղիղ չվերթներ Աբու Դաբի–Երևան–Աբու Դաբի ուղղությամբ։
Սա լինելու է ընկերության նոր մեկնարկող յոթ ուղղություններից մեկը, որոնց միջոցով Etihad-ը կընդլայնի իր աշխարհագրությունը՝ կապ հաստատելով ԱՄԷ-ի մայրաքաղաքի և Ալմաթիի, Բաքվի, Բուխարեստի, Մեդինայի, Տաշքենդի, Թբիլիսիի ու Երևանի միջև։
Ընկերության գնահատմամբ՝ նոր չվերթները կնպաստեն զբոսաշրջության և բիզնես կապերի ակտիվացմանը՝ հեշտացնելով ճանապարհորդությունը դեպի Աբու Դաբի և ընդհանրապես Միացյալ Արաբական Էմիրություններ։