USD383.82EUR439.01RUB4.7656

Face ID-ով՝ ուղիղ մուտք կատարողական վարույթների հարթակ

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ քաղաքացիները այժմ կարող են FACE ID թվային գործիքի միջոցով մուտք գործել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության իրենց «Անձնական գրասենյակ», որտեղ հասանելի են իրենց վերաբերյալ կատարողական վարույթների մասին տվյալները։

Այս նպատակով ստեղծվել է QR կոդ՝ հեշտ մուտքի համար, իսկ cesa.am կայքի դեսքթոփ և մոբայլ տարբերակներում ավելացվել են «Տե՛ս քո արգելանքը» կոճակներ, որոնք ուղղորդում են դեպի FACE ID հարթակում գրանցման ուղեցույցը։

Այս փոփոխությունը նպաստում է ծառայությունների թվայնացմանն ու հասանելիությանը, թույլ տալով քաղաքացիներին պարզ ու արագ կերպով վերահսկել իրենց գործերը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ