FAST հիմնադրամը Նյու Յորքում «Cultivating Future AI Innovators» միջոցառմանը հավաքել է ավելի քան 350 հազար դոլար՝ Հայաստանի ավագ դպրոցներում «Սերունդ արհեստական ինտելեկտ» կրթական ծրագրի ֆինանսավորման համար։ Ներկայումս ծրագիրը փորձնական փուլ է անցնում Հայաստանի 16 դպրոցներում՝ ընդգրկելով շուրջ 400 դպրոցականների։