USD389.76EUR406.4RUB3.79

Fastex-ը մասնակցել է  DACOM NYC 2024-ին․ քննարկվել են ոլորտը ձևավորող կարևոր մանրամասներ 

 

Fastex-ը մասնակցել է Նյու Յորքում կայացած  DacomNYC 2024-ին։ Ս․թ․ սեպտեմբերի 25-ին Fastex-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանըմասնակցել է «Կրիպտոակտիվների աշխարհում ավանդական ֆինանսների դերի,  օրենսդրական կարգավորումների» մասին պանելային քննարկմանը և անդրադարձել նաև Fastex-ի՝ ամերիկյան շուկա մուտք գործելու ծրագրերին։

 

Binance, Polygon Labs, Paxos and Solidus Labs-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են օրենսդրության թերի կարգավորումները և ոլորտի վրա դրանց ազդեցությունը։ Հարկ է նշել, որ Fastex-ի բոլոր պրոդուկտներն ստեղծվել են՝ հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները։ 

 

Decrypt-ի հետ հարցազրույցում Վարդան Խաչատրյանն անդրադարձել է Fastex-ի՝ ամերիկյան շուկա մուտք գործելու ծրագրերին։ Նա նշել է, որ այժմ Fastex-ը արտոնագրման նախնական փուլում է։ Առաջիկայում ամեն բան ավելի հստակ կլինի։

 

Այս փուլում Fastex-ի ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է եվրոպական շուկայում MiCAօրենսդրական կարգավորման  հսկողությամբ նոր արտոնագիր ստանալու գործընթացի վրա։ Այս համատեքստում Fastex-ի թիմը կարևորում է  նոր պրոդուկտների ներդրման անհրաժեշտությունըկրիպտո ոլորտի ապագան ձևավորելիս։

 

Իրավական, օրենսդրական և ռիսկերի կառավարման ոլորտներում նորարարական տեխնոլոգիաների կիրառումը կկարողանա լուծել թվային ակտիվների և DeFi ոլորտի   խնդիրները՝ ապահովելով  արագ և կայուն զարգացում։ 


Fastex-ի մասին

 

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ