USD389.45EUR409.74RUB3.86

Ֆասթ Բանկի՝ Բաղրամյան 1/4 հասցեում գործող մասնաճյուղը վերաբրենդավորվել է


Վերաբրենդավորումից հետո Ֆասթ Բանկի «Բաղրամյան» մասնաճյուղն ունի անհրաժեշտ բոլոր ռեսուրսները՝ հաճախորդներին ընդունելու և սպասարկելու հարմարավետ, տեխնիկապես հագեցած և ժամանակակից մասնաճյուղում։ Մասնաճյուղի կառավարչի խոսքով՝ վերաբրենդավորումն ուղղված էր հաճախորդների համար լավագույն փորձառությունն ապահովելուն։

«Բոլոր փոփոխությունների նպատակը մեր հաճախորդներին ավելի որակով սպասարկելն է և բոլոր գործընթացներն ավելի սահուն կազմակերպելը։ Ավելի քան հինգ անգամ ընդլայնել ենք մասնաճյուղի տարածքը, ստեղծել ենք հարմարավետ սպասասրահ հաճախորդների համար», – նշել է մասնաճյուղի կառավարիչ Կարեն Սահակյանը։

Բանկը շարունակաբար բարելավում է հաճախորդների սպասարկման որակը՝ ձգտելով Հայաստանում ներդնել լավագույն միջազգային փորձը։ Նոր ու հարմարավետ միջավայրում ՖասթԲանկի հաճախորդները 24/7 գրաֆիկով կօգտվեն բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից՝ վարկեր, ավանդներ, միջազգային փոխանցումներ, տարադրամի փոխարկում, և այլն։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ