USD389.76EUR406.4RUB3.79

ՖասթԲանկը՝ WCIT 2024-ի բանկայինգործընկեր

Ֆասթ Բանկի աջակցությամբ հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում կկայանա 2024 թվականի WCIT 2024/DigiTec՝ Նորարարության և տեխնոլոգիաներիհամաշխարհային կոնգրեսը։ Այս տարիհամաժողովը կանցկացվի «Մտքի ուժը․ Արհեստական բանականութունը սահմաններից այնկողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո ևտեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվանմարզահամերգային համալիրում։ Հյուրընկալվելու ենմի քանի տասնյակ երկրների, ընկերությունների և կորպորացիաների ներկայացուցիչներ։ 

Ֆասթ Բանկի թվային բանկինգի տնօրեն ԱրթուրՀարությունյանը նշել է, որ WCIT- համաժողովընշանակալի իրադարձություն է հաղորդակցականտեխնոլոգիաների միջազգային համայնքի համար՝ փորձի փոխանակման, արդիական թեմաների և խնդիրների լուծման քննարկման տեսանկյունից․ «Ֆասթ Բանկն իր գործունեությունը ծավալում է նորարարական միտումներով, և այս համագումարըևս մեկ հնարավորություն է զգալ ՏՏ ոլորտիզարկերակը։ Համաժողովը նշանակալիիրադարձություն է նաև Հայաստանի համար, որնայդ օրերին առաջատար տեխնոլոգիաներիհամայնքի ուշադրության կենտրոնում է գտնվելու։ Ըստ այսմ՝ մենք խրախուսում ենք նմանմիջոցառումների իրականացումը, որոնք խթանումեն Հայաստանի դիրքերը նորարարականտեխնոլոգիաների համաշխարհային ցանցում», – ասել է Արթուր Հարությունյանը։

Հավելենք, որ Ֆասթ Բանկը հանդիսանում է նաևհոկտեմբերի 4-ին համաժողովի սկիզբն ազդարարողWCIT 2024-ի համերգային ծրագրիհամակազմակերպիչը։ Համերգին ելույթ կունենանՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, և ամերիկացի հայտնի փոփ երգիչ, երգահան ՋեյսոնԴերուլոն։

WCIT-ն միջազգային հարթակ է, որը համախմբում է միջազգային գործարարներին, կառավարություններին և ակադեմիականառաջնորդներին՝ քննարկելու ՏՏ ոլորտի իրավականև քաղաքական խնդիրները, տնտեսական շուկան, համաշխարհային շուկայում բիզնեսհնարավորությունները և տեղեկատվականտեխնոլոգիաների հեռանկարները։ 

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտվածընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկովներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է 34 մասնաճյուղ։  Ֆասթ բրենդը, որն արդեն30 տարի գործում է Հայաստանում, ներկայացված է նաև Միացյալ Թագավորությունում։

Ընկերությունը վերջերս թողարկել է Բանկիհավելվածը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ