Fastex-ը Ֆինանսական համակարգի հաշտարարիգրասենյակի աշխատակիցների համարիրականացրել է սեմինար-դասընթաց, որիշրջանակում ոլորտի մասնագետները կիսվել ենWeb3-ի իրենց գիտելիքներով և փորձով: Դասընթացիշրջանակում խոսնակները ներկայացրել ենոլորտային կարևոր թեմաներ և պատմել բլոկչեյնտեխնոլոգիաների հիմնական դրույթների, օրենդրական կարգավորումների նախագծերի, կիբեռանվտանգության ռիսկերի, ապակենտրոնացված հավելվածների և կրիպտոոլորտի մասին, ինչպես նաև պատասխանել ենմասնակիցների հարցերին։
Հաշվի առնելով այն, որ «Կրիպտոակտիվներիմասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանված էհաճախորդների շահերի պաշտպանությաննպատակով Ֆինանսական համակարգիհաշտարարին դիմելը, հետևաբար, այս ոլորտումՖինանսական համակարգի հաշտարարիգրասենյակի աշխատակիցների գիտելիքների ևհմտությունների բարելավումը կարևոր դեր կունենակրիպտոակտիվների ոլորտում գործերի հետագաքննության ժամանակ։
Կողմերը կարևորել են պարբերաբար նմանատիպնախաձեռնություններ իրականացնելուանհրաժեշտությունը:
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայականհնարավորություններ և հարմարավետ միջավայր՝առաջարկելով Fastex Exchange փոխանակմանհարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իրհարթակներով և ֆիջիթալ սփեյսներով: Fastex-ըկարևորում է անվտանգ և հուսալի միջավայրիապահովումը համաշխարհային թվայինֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապեսհետևելով ոլորտի միտումներին։
Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին
Ֆինանսական համակարգի հաշտարարիինստիտուտը հանդիսանում է վեճերիայլընտրանքային լուծման ինքնուրույն ձև:
Հաշտարարի մասնագիտական գործունեությունըֆիզիկական անձանց և միկրոձեռնարկատիրությանսուբյեկտների կողմից ֆինանսականկազմակերպությունների դեմ ներկայացվողպահանջների արագ, արդյունավետ, անվճարքննությունը և լուծումն է: