Yahoo! Finance-ի փոխանցմամբ՝ օգտագործողի ինտերֆեյսի դիզայնի ծառայություններ մատուցող Figma ընկերության բաժնետոմսերը իրենց առաջին հրապարակային առաջարկից (IPO) հետո գրանցել են զգալի աճ։ Մեկ բաժնետոմսի համար սահմանված 33 դոլարով IPO-ի արդյունքում ընկերությունը ներգրավել է 1.2 միլիարդ դոլար, իսկ առաջին առևտրի ժամանակ դրանց արժեքը աճել է 250%-ով։
Հինգշաբթի օրվա ավարտին Figma-ի շուկայական արժեքը գերազանցել է 45 միլիարդ դոլարը։
Լուսանկարում՝ IPO-ի մեկնարկից առաջ պատկերված են Figma-ի հայազգի ներկայացուցիչները՝
- Նինա Աչաջյանը՝ Index Ventures ներդրումային ֆոնդի կառավարիչ գործընկեր,
- Նաիրի Թաշջյանը՝ Figma-ի հաղորդակցության գլխավոր տնօրեն,
- Շաունթ Ոսկանյանը՝ եկամուտների գլխավոր տնօրեն։