USD381.61EUR439.65RUB4.825

Firebird-ը ստացել է ԱՄՆ արտահանման լիցենզիա և հայտարարել Dell Technologies-ի հետ գործընկերության մասին՝ ամրապնդելով Հայաստանի դիրքերը ԱԲ ոլորտում

Firebird արհեստական բանականության ընկերությունը ստացել է ԱՄՆ արտահանման թույլտվությունը և պաշտոնապես հաստատել է իր տեխնոլոգիական գործընկերությունը Dell Technologies-ի հետ։ Այս մասին հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ընկերության ներկայացրած հայտարարության համաձայն՝ նախագծի իրականացումը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև մի շարք պետական ու մասնավոր դերակատարների աջակցությամբ։

🔹 

500 միլիոն դոլարի ներդրում՝ ԱԲ գերհամակարգչի համար

Firebird-ը ԱՄՆ արտահանման լիցենզիայի ստացման հետ միասին հայտարարում է Հայաստանում իր առաջին 500 մլն դոլարի ներդրման մասին։ Սա բազմամիլիարդանոց նախագծի մեկնարկային փուլն է, որի նպատակն է տարածաշրջանում ստեղծել բարձր հզորությամբ ԱԲ գերհամակարգիչ և համապատասխան ենթակառուցվածք։

Գերհամակարգիչը կաշխատի Dell Technologies PowerEdge բարձր արդյունավետությամբ սերվերներով և NVIDIA Blackwell GPU-ներով՝ հնարավորություն տալով Հայաստանում ու տարածաշրջանում գործարկել մեծածավալ ԱԲ մոդելներ, գիտահետազոտական աշխատանքներ և ձեռնարկային լուծումներ։

🔹 

Գործարկումը՝ 2026-ի առաջին կեսին

Նախագծի առաջին փուլը նախատեսված է գործարկել 2026-ի առաջին կեսին, ինչով Հայաստանը կդառնա ԱԲ նորարարության առաջատար կենտրոն՝ հատկապես կենսատեխնոլոգիաների, ռոբոտաշինության և տիեզերական տեխնոլոգիաների ուղղություններով։

🔹 Գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյան

«Մեր նպատակն է՝ առաջադեմ ԱԲ-ն հասանելի դարձնել յուրաքանչյուրին ընդհանուր բարիքի համար։ Հայաստանն այս ներդրմամբ ստանում է թվային և ԱԲ զարգացման հիմնարար ենթակառուցվածք»։

🔹 Համահիմնադիր Ալեքսանդր Եսայան

«Հայաստանում ձևավորում ենք ժամանակակից թվային էկոհամակարգի հիմքեր, որը կբարձրացնի մասնագիտական ներուժը և կբերի գլոբալ նորարարություն։ Սա ԱՄՆ–Հայաստան գործընկերության փայլուն օրինակ է»։

🤝 

ԱՄՆ–Հայաստան պետական-մասնավոր համագործակցություն

Նախագծի իրականացումը դարձել է հնարավոր հետևյալ կառույցների աջակցությամբ՝

  • ՀՀ կառավարություն
  • ԱՄՆ կառավարություն
  • ԱՄՆ Առևտրի նախարարություն (BIS)
  • ԱՄՆ Պետքարտուղարություն
  • ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
  • Enterprise Armenia

Այս համագործակցությունն ուղղակի շարունակություն է ԱՄՆ–Հայաստան արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հուշագրին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ