Միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը փոխել է Հայաստանի վարկունակության հեռանկարը՝ «կայունից» դարձնելով «դրական», միաժամանակ պահպանելով երկրի վարկանիշը BB- մակարդակում։
📊 Վարկանիշի մասին
• BB-՝ Fitch-ի վարկանիշային սանդղակի 20-ից 13-րդ մակարդակն է,
• որտեղ 20-ը նշանակում է դեֆոլտ։
📌 Դրական հեռանկարը նշանակում է, որ միջնաժամկետ հեռանկարում կա վարկանիշի բարձրացման հավանականություն, եթե պահպանվեն մակրոտնտեսական կայունությունը, ֆինանսական կարգապահությունը և տնտեսական աճի միտումները։