Fitch վարկանշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը BB- մակարդակում՝ «կայուն» հեռանկարով, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Վարկանիշի հիմնավորումները
▪️ Տնտեսական աճ և կայուն քաղաքականություն – Վարկանիշը պայմանավորված է Հայաստանի շարունակաբար վարվող կայուն մակրոտնտեսական քաղաքականություններով և բարձր տնտեսական աճի տեմպերով, որոնք նպաստում են մեկ շնչին ընկնող եկամտի աճին։
▪️ Պետական բյուջե – Fitch-ը կանխատեսում է, որ պետական բյուջեի դեֆիցիտը
- 2025 թ. կաճի մինչև ՀՆԱ-ի 5.4%,
- իսկ 2026-2027 թթ. կկազմի միջինում 4.4%։
▪️ Տնտեսական ակտիվություն –
- 2025 թ. առաջին եռամսյակում ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 5.2%,
- Խթանող գործոններն են՝ ֆինանսական ծառայությունների և շինարարության ոլորտների աճը, ինչպես նաև կառավարության կապիտալ ծախսերը։
▪️ Աճի կանխատեսում –
- Սպասվում է, որ 2025 թ. տնտեսական աճը կկազմի 5%,
- Իսկ 2026-2027 թթ.՝ միջինում 4.7%։
Սա պայմանավորված է ԼՂ-ից տեղահանվածների ներհոսքի կարճաժամկետ ազդեցության թուլացմամբ և Ռուսաստանի հետ տարանցիկ առևտրի ծավալների նվազումով։
▪️ Գնաճ –
- 2025 թ. առաջին կիսամյակում տարեկան գնաճը կազմել է 3.3%,
- Սա համապատասխանում է Կենտրոնական բանկի 3% թիրախային ցուցանիշին (±1 տոկոսային կետ թույլատրելի տատանումով)։
Fitch-ի գնահատականը վկայում է, որ չնայած արտաքին և ներքին մարտահրավերներին՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է զարգանալ՝ ապահովելով վարկային կայունություն և ներդրումային վստահություն։