Իսրայելական Cynomi կիբերանվտանգության ստարտափը 20 միլիոն դոլար է հավաքել Canaan, Flint Capital, s16vc և Aloniq ընկերություններից: Cynomi-ն հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը մշակում է կիբերանվտանգության լուծումներ փոքր և միջին բիզնեսի համար։ Ստարտափը ստեղծել է վիրտուալ vCISO հարթակ, որն ապահովում է հաճախորդների թվային անվտանգությունը: Արհեստական ինտելեկտի վրա հիմնված ալգորիթմն օգնում է արագ կառուցել և իրականացնել արդյունավետ անհատական կիբեր ռազմավարություն: Cynomi-ի վերջին տուրում հավաքագրված գումարը կօգտագործվի բիզնեսի ծավալների և արտադրանքի բարելավման համար: Flint Capital-ը արդեն ներդրել է Cynomi-ում։ Երկու տարի առաջ այն առաջատար ներդրողն էր $3,5 մլն-ի շրջանակում։ Սա ընկերության առաջին ներդրումն էր: