Հայկական Formula VC հիմնադրամը հայտարարեց Formula VC II նոր վենչուրային հիմնադրամի գործարկման մասին՝ 30 մլն դոլար կապիտալով, որը կներդրվի աշխարհասփյուռ հայության կողմից հիմնադրված 35-40 տեխնոլոգիական ստարտափների մեջ՝ խթանելով դրանց արագ աճը։ Formula VC II հիմնադրամը համախմբել է ներդրողների և խորհրդատուների ավելի քան 20 երկրներից՝ ստեղծելով միջազգային հարթակ հայկական ստարտափների համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից։