USD389.45EUR409.74RUB3.86

Ֆրանկոֆիլմի XIV փառատոնի ժյուրիի գլխավոր մրցանակակիր՝ «Ավրորայի լուսաբացը»

Այս փառատոնի շրջանակում Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը  արժանացել է ժյուրիի գլխավոր մրցանակին:

Ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը 2022-ի նոյեմբերին «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակն է նվաճել Ասիա-խաղաղoվկիանոսյան տարածաշրջանի երկրների կինոակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում:

 «Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է, ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե: Ֆիլմը տեղծվել է Զորյան ինստիտուտի գիտական աջակցությամբ և Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվի հիման վրա:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ